Սերժ Սարգսյան․ Այս իրավիճակում փառաբանել պետք է միայն պայքարը
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։
«Երբ ազատագրական պայքարում հայոց բանակի երբեմնի փառավոր հաղթանակները դավադրորեն մսխված են, բանակը՝ անարգված, իսկ խաղաղությունը՝ թշնամու դիպուկահարների նշանառության տակ առնված, Հաղթանակի և խաղաղության տոնը փառաբանելն այլևս հեգնանք է թվում, հեգնանք՝ սեփական ժողովրդի և պետության հանդեպ: Այս իրավիճակում փառաբանել պետք է միայն պայքարը, հայրենյաց նահատակների սխրանքներն ու Հայրենիքի անկախության և ազատության համար պայքարի անխոնջ մարտիկներին»,–ցրել է Երրորդ նախագահը։
Նա իր երախտագիտությունն ու խոնարհումն է բերել նաև հայ հերոսական սերնդին, որը Հայրենական մեծ պատերազմում խորհրդային բազմազգ բանակի կազմում 78 տարի առաջ վճռել է պատերազմի ելքը՝ մերժելով բռնությունն ու բարբարոսությունը:
Հիշեցնենք` մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել։ Նախ՝ այն Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի օրն է։ Երկրորդ՝ 1992թ-ի մայիսի 8-ի գիշերը հայկական ինքնապաշտպանական ուժերը` լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հրամանատարությամբ, չորս ուղղություններից մեկնարկած հարձակողական մանևրով սկսեցին «Հարսանիք լեռներում» ռազմական գործողությունը, որը մայիսի 9-ին պսակվեց Շուշիի ամբողջական ազատագրմամբ: Եվ երրորդ՝ այն Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրն է։
Sputnik Արմենիա