Սաղաթելյան․ Հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի համաժողովրդական մեծ անհնազանդության

Ժողովրդին պետք է պատրաստել համաժողովրդական մեծ անհնազանդության։ Այս մասին Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով`երկիրը դասական, ստանդարտ իրավիճակում չէ, որ խորհրդարանական ընդդիմությունը զբաղվի միայն ընթացիկ խնդիրներով ու բարձրաձայնի արդիական հարցեր, օրինակ՝ սոցիալ-տնտեսական ոլորտում, գյուղատնտեսության: Անվտանգության խնդիրների համեմատ դրանք երկրորդական են։

«Հայ ժողովրդի գլխավոր խնդիրը Հայաստանի քաղաքացիների անվտանգությունն է և պետության տարածքային ամբողջականությունը»,- ասաց Սաղաթելյանը։

Այլ կարևոր հարցերի թվում է նաև շրջափակված Լեռնային Ղարաբաղը՝ 120 հազար քաղաքացիներով։

Խորհրդարանական ընդդիմության հիմնական նպատակը պետք է լինի գործող իշխանությունների վերացումը, որոնք, ըստ Սաղաթելյանի, սպասարկում են Ադրբեջանի և Թուրքիայի օրակարգը։

«Պետք է ժողովրդին պատրաստել համաժողովրդական մեծ անհնազանդության, այլ ճանապարհ չկա»,- ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով`իրենք արդեն երկու փորձ են արել, բայց պետք է փորձել, մինչև հաջողվի։

Նշենք, որ 2022 թվականին Սաղաթելյանը համակարգել է «Դիմադրություն» շարժումը։

Sputnik Արմենիա