ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 1,2 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին
ԱՄՆ-ն երեքշաբթի հայտարարել է Ուկրաինային 1,2 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որն ուղղված է երկրի հակաօդային պաշտպանության ուժեղացմանը և նրան լրացուցիչ հրետանային զինամթերքով ապահովելուն:
«Փաթեթն ընդգծում է ԱՄՆ-ի անփոփոխ հանձնառությունն Ուկրաինային՝ տրամադրելով կարևոր կարճաժամկետ հնարավորություններ, ինչպիսիք են հակաօդային պաշտպանության համակարգերը և զինամթերքը, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի կարողությունների մեծացումը՝ իր տարածքը պաշտպանելու և երկարաժամկետ հեռանկարում ռուսական ագրեսիան զսպելու համար»,-ասվում է Պենտագոնի հաղորդագրության մեջ:
Դրանում ներկայացված են հակաօդային պաշտպանության համակարգեր և զինամթերք, ինչպես նաև արևմտյան համակարգերը Ուկրաինայում գոյություն ունեցող սպառազինության հետ ինտեգրելու սարքավորումներ, որոնք հիմնականում խորհրդային արտադրության են:
News.am