Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը Քուվեյթում է
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա Վեհափառ Հայրապետը «Սփյուռքի տարվա» շրջանակներում իր հովվապետական այցելությունների շրջագայության շրջանակներում այսօր՝ մայիսի 9-ին ժամանել է Քուվեյթ։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրան Քուվեյթի օդանավակայանում դիմավորել են Քուվեյթի և Շրջակայից հայոց թեմի Կաթողիկոսական Փոխանորդ Գերպ. Տ. Պետրոս Ծ. Վրդ. Մանուէլեանը, Քուվեյթում Լիբանանի դեսպան Ահմադ Արաֆան, Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սարմեն Բաղդասարյանը, Ծոցի երկիրների Պապական նվիրակ Եուճին Արք. Նյուջընթը:
Հնգօրյա այցի շրջանակում նա պաշտոնական հանդիպումներ է ունենալու, այցելելու է Քուվեյթի հայկական կառույցներ, հանդիպելու եկեղեցիների առաջնորդների, ազգային մարմինների ու հարակից միությունների ներկայացուցիչների հետ։