«Ժողովուրդ»․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵԼ ԻՐ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԺԱՄԱՑՈՒՅՑԸ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը AWI ապրանքանիշի թանկարժեք ժամացույց է կրում, որը, սակայն, չի հայտարարագրել: Այս փաստը հայտնվել է ՀՀ հակակոռուպցիոն հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«ՀՀ պետական պաշտոնյաների, մասնավորապես՝ ՀՀ վարչապետի, փոխվարչապետի, նախարարների անունից դիմումներ են ուղարկվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, քանի որ նրանց կողմից ներկայացված տարեկան հայտարարագրերում լուրջ խախտումներ են հայտնաբերվել»,–գրում է թերթը:

Թերթը գրում է, որ վարչապետի ներկայացրած դիմումի մեջ առկա պարզաբանումներից մեկը վերաբերում է հենց նրա ձեռքի ժամացույցին:

Հանձնաժողովն արդեն սկսել է գնահատել պաշտոնյաների ներկայացրած պարզաբանումները հայտարարագրերում առկա անճշտությունների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ դեռևս 2022 թվականի նոյեմբերի 22-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմում է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի նրանց օպերատիվ հետախուզական խումբը ստուգի բոլոր պետական պաշտոնյաների գույքը և պարզի՝ օրինակ՝ նրանք ունեն արդյոք բիզնես, անշարժ կամ շարժական գույք, որը չեն հայտարարագրել, կամ արդյոք վարում են մի մեքենա, որը հայտարարագրում ներկայացված չէ:

Հավելենք, որ վարչապետը ստանում է 1 մլն 580 հազար դրամ աշխատավարձ։

Sputnik Արմենիա