Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆ․ ՆԵՐԿԱ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ Է ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«Այսօր չի կարելի ընկալել, որ վերջ՝ մենք Շուշին կորցրեցինք»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտնեց ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

Նա պատմական հաղթանակ համարեց Շուշիի ազատագրումը, որի արժեքը լիարժեք չգիտակցեց հայ ժողովուրդը:

«Դրսի և ներսի ոսոխները կարողացել են խլել մեզնից այդ քաղաքը, բայց այն խիզախությունը, որը ցուցաբերել են հայորդիները, չպետք է որևէ առումով ստվերվի, նրանք հերոսներ են և ընդմիշտ կմնան հայոց պատմության մեջ»,-ասաց Ալավերդյանը:

Բանախոսի կարծիքով՝ այն, ինչ տեղի է ունեցել 2018 թվականին, որը շարունակվել է նաև 2020 թվականից մինչ օրս, այն գորշ էջերից է, որը պետք է շրջել և անցնել առաջ նոր նվաճումների, քաղաքակրթության մեջ մեր տեղը վերագտնելու համար:

Լարիսա Ալավերդյանը հայտնեց, որ այս տարիների Հայաստանը հայտնվել է քաղաքակրթույան լուսանցքներում:

«Հայաստանի ներկա վարչակազմը պարզապես սպասարկում է թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը, ինչպես նաև պղտոր գլոբալիստական կենտրոնների քմահաճույքները»,-հայտարարեց ՀՀ նախկին օմբուդսմենը:

Անդրադառնալով Չեխիայում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին, թե պարտության մեջ մեղավոր է նաև սփյուռքը և ՀՀ պետականությունը կարող է կորսվել 2-3 տարուց՝ Լարիսա Ալավերդյանն ասաց. «Իմ արժանապատվությունից ցածր եմ համարում քաղաքական անմեղսունակություն պարունակող այդ հայտարարությունները մեկնաբանելը, այդ էակի հայտարարություններն որևէ աղերս չունեն իրական վիճակի հետ»:

Panorama.am