Խովաև․ Լաչինի միջանցքը պետք է գործի նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ, ՌԴ ԱԳ նախարարի՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ քննարկել է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող վերջին զարգացումները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԽ քարտուղարը։

«Զրուցակցիս եմ ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մի շարք հարցերի շուրջ»,–գրել է Գրիգորյանը:

Կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը՝ շեշտելով, որ ԼՂ հայերի իրավունքները և անվտանգությունը պետք է հարգվեն և պաշտպանվեն:

Ռուսական կողմն ընդգծել է, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի և գործի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում:

Ավելի վաղ Խովաևին ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Sputnik Արմենիա