2023-05-10 19:51
Լրատվական գործակալություններ
Զախարովա․ Մոսկվան արձանագրել է Պրահայում հնչած Հայաստանի գնահատականները
Մոսկվան արձանագրել է Պրահայում հնչած գնահատականները, որոնք Հայաստանի ղեկավարությունը տվել է այդ երկրում ԵՄ առաքելությանը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ՀՀ վարչապետը նշել է, որ ԵՄ դիտորդներ հրավիրելու որոշումը հեշտ չի եղել, քանի որ անվտանգության որևէ երաշխիք չի տալիս և ունակ է մարտահրավերներ ստեղծել։ Մենք հայ գործընկերներից ակնկալում ենք նախաձեռնողական քայլեր՝ Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության ծավալման առարկայական աշխատանքների վերսկսման և մեր դաշնակցին օժանդակության այլ համատեղ միջոցառումների ուղղությամբ: Ռուսական կողմը պատրաստ է նման աշխատանքի, ինչի մասին Երևանում լավ գիտեն»,-ասել է նա։
News.am