Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ․ ԲԱՔՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆԴԵՊ ՎԱՐՈՒՄ Է «ԴԱՍԱԿԱՆ» ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ
Բաքվի բարբարոսական վարչախումբը Հայաստանի և Արցախի հանդեպ վարում է «դասական» հիբրիդային պատերազմ։ Այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Վարդենիսի տարածաշրջանի Սոթքի հատվածում թշնամու զինված ագրեսիան ուղեկցվում է ոչ պակաս ագրեսիվ քարոզչական գործողությամբ, որի շրջանակում Հայաստանի տվյալ տարածքի տեղանունների պաշտոնական անվանումները՝ Սոթքն ու Վարդենիսը, մշտապես փոխարինվում են ինչ-որ «Զոդ» և «Բասարքեչար» բարբարոսական տարբերակներով։
Սրա պատասխանը քարոզչական տիրույթում պետք է լինի մեկը՝ բոլոր պաշտոնական հաղորդագրություններում, էլ չասեմ ԶԼՄ-ների տիրույթում, պիտի գործածվի «Արցախից բռնազավթված Քարվաճառի տարածք» ձևակերպումը, օրինակ՝ «թշնամու զինուժն Արցախից բռնազավթված Քարվաճառի տարածքի դիրքերից գնդակոծել է...» և այլն։
«Տեղանվանական պատերազմը» նույնպես պատերազմ է, և այդտեղ ևս բարբարոսներին որևէ դիրք չպետք է զիջվի», - ասված է նրա գրառման մեջ։