2023-05-11 13:48
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ Ժամը 11:00-13:00-ը Ադրբեջանը Սոթքի հատվածում կրկին խախտել է հրադադարի ռեժիմը
Ժամը 11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Սոթքի հատվածում որոշակի պարբերականությամբ խախտել են հրադադարի ռեժիմը:
Ժամը 13:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, հայտնում են պաշտպանական գերատեսչությունից:
«Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Sputnik Արմենիա