ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ ԱՐԱԳՈՐԵՆ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է Դ. ՍԱՐԳՍՅԱՆԻ «ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ՝ ՆՈՐԱՀԱՅՏ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՌԵՊՈՐՏԱԺԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ինչպես արդեն հայտնել ենք Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը դատի է տվել լրագրող Դավիթ Սարգսյանին, դատարանը հայցի մասին լրագրողին ու ծանուցում չի ուղարկել, սակայն աշխատավարձային հաշվեհամարի և անշարժ գույքի վրա կալանք է դրվել։
«Տիգրան Ավինյան՝ նորահայտ մեծահարուստը» խորագրով տեսանյութը Յութուբում հրապարակվել է երկու ամիս առաջ, այս պահին 18 հազար դիտում ունի։ Հղումն ակտիվորեն տարածում են սոցցանցերի օգտատերերը՝ միմյանց խորհուրդ տալով անպայման նայել։
ԵՊՀ դասախոս Դավիթ Հայրապետյանը գրում է.
«Բարբարա Սթրեյզանդը և Տիգրան Ավինյանը։ Պարզվում է, որ 2 ամիս առաջ 168 ժամ լրատվականը և լրագրող Դավիթ Սարգսյանը ը մի նյութ են պատրաստում քաղաքապետացու տիգրանավինյանի մասին։
Համոզված եմ, որ շատերիս ուշադրությունից հաստատ վրիպել է այդ նյութը, քանի որ մեր օրը լցոնված է շորիկ-պեռաշկի անվերջ թեմաներով։ Ու այդ նյութը այդպես էլ կկորեր ու կգնար, եթե քաղապետացուն չորոշեր հետ չմնալ Բարբարա Սթրեյզանդի ու դատի տալ լրագրողին ու լրատվամիջոցը։
Ու դա կլիներ այս աբսուրդի ոչ կեսը, եթե դատարանը չորոշեր արպես հայցի ապահովման միջոց կալանքի տակ դնել լրագրողի հաշիվը։
Կարծում եմ պետք է արժանին մատուցել Բարբարա Սթրեյզանդին և դիտել հղման մեջ դրված նյութը»։
Հայտնի հաղորդավար Լիլթ Թումանյանը գրում է․
«Տիգրան Ավինյանը դատի է տվել Դավիթ Սարգսյանին և հաշիվները կալանքի տակ դրել այս հաղորդման պատճառով (հղումն առաջին մեկնաբանության մեջ)։
Ի դեպ, Դավիթն օգտագործել է Տիգրան Ավինյանի հարցազրույցներից հատվածներ, ԲԱՑԱՌԱՊԵՍ ԲԱՑ աղբյուրներից վերցված այլ տեղեկություններ փոխքաղաքապետի ու նրա ընտանիքի, ընկերների բիզնեսների, ունեցվածքի մասին:
Դավ ջան, մի բան հաստատ է․ անկախ դատական գործի ընթացքից, սրա առաջին հետևանքը լինելու է այն, որ այս տեսանյութը հիմա կդիտվի տասնապատիկ ավելի շատ»։
Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.
«Լրագրող Դավիթ Սարգսյանի հանդեպ նման վերաբերմունքի գնահատականը պետք է տա ողջ լրագրողական հանրությունը` հրաժարվելով լուսաբանել Տիգրան Ավինյանի և Երևանի քաղաքապետարանի գործունեությունը, հետագայում նաև սրա ողջ քարոզարշավը։ Եթե դա տեղի չունենա, ուրեմն ցանկացած լրագրող և լրատվամիջոց արժանանալու է նույն ճակատագրին` զրկվելով ոչ միայն ազատ խոսքի, այլև իր աշխատավարձային հաշիվն ու գույքը տնօրինելու սահմանադրական իրավունքից»։
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
Ավոշկան լրագրող Դավիթ Սարգսյանին և 168.am լրատվակայքին դատի է տվել, իսկ որպես «հայցի ապահովման միջոց» պահանջել է արգելանք դնել Դավիթի աշխատավարձային հաշվի համարի վրա, ինչը արվել է։
Անկախ այն բանից՝ հետագայում Տիգրան «Ծառասպան» Ավինյանը կհաղթի, թե կպարտվի դատարանում, լրագրողի ընթացիկ հաշվին եղած գումարը սառեցնելն արդեն լուրջ խնդիրներ կարող է առաջացնել մարդու համար, և, ըստ էության, պատժի և ճնշման ձև է ու հստակ սպառնալիք է նաև այլ լրագրողներին և լրատվամիջոցներին, թե՛ «ինձնից հեռու մնացեք, եթե չեք ուզում ձեր կյանքն իրար խառնեմ»։
Կարծում եմ, որ այս խայտառակ միջադեպը պետք է հնարավորինս լայն արձագանք ստանա թե՛ հանրությունից, թե՛ համապատասխան կազմակերպություններից, թե՛ քաղաքական ուժերից։
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժել Էլիբեգովան գրում է.
«Մենք էլ դիտենք սակուրաների տիրակալի տեսանյութը։ Դատի չտար, կարող ա բաց թողնեինք»։
Փասաբան Հովհաննես Խուդոյանը հրապարակել է լրագրողի պատրաստած տեսանյութի հղումն ու գրել.
«Ասում են, հենց այս սուր տեսանյութի համար է Նիկոլի Ավինյանը հայց ներկայացրել լրագրող Դավիթ Սարգսյանի դեմ։ Գործի քննությունը հետաքրքիր է լինելու»։