Ադբեջանցիները Հակարիի կամրջի մոտ ստուգել են Հայաստան եկող շտապօգնության մեքենան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանցիները Հակարիի կամրջի մոտ կանգնեցրել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան եկող շտապօգնության մեքենան, ստուգել նրանում գտնվող բուժառուներին, բուժանձնակազմին, նաև մեքենան: Այս մասին ասվում է Արցախի հանրային ՀԸ-ն պատրաստած ռեպորտաժում:
«Թուրք սահմանապահները ստուգել են մեր բուժառուներին, բուժանձնակազմի անձնագրերը, ինչպես նաև շտապօգնության մեքենան, նրանք 10-15 րոպե մնացել են անցակետում, ամբողջապես ստուգվել են»,-ասել է Ստեփանակերտի շտապ բուժօգնության կայան ՓԲԸ գործադիր տնօրեն Լիլիթ Նազարյանը:
Նա նշեց, որ հետդարձի ճանապարհին նույնպես անցակետում ստուգել են, նկարահանել մեքենան:
Հիշեցնենք, որ 10 օրից ավելի Արցախից Հայաստան բուժառուներ չէին տեղաափոխվել, ասյօր միայն 9 ծանր հիվանդություններ ունեցող բուժառուներ են տեղափոխվել Հայաստան:
News.am