ՀՀ ՊՆ․ Իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է

Գիշերվա ընթացքում հայ–ադրբեջանական սահմանին հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

ՀՀ ՊՆ–ից տեղեկացնում են նաև, որ մայիսի 11-ին Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ:

Sputnik Արմենիա