2023-05-12 11:11
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանցիները Սոթքի ուղղությամբ ԱԹՍ են կիրառել. 2 վիրավոր ունենք
Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ 2 զինծառայող: Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ժամը 10:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Sputnik Արմենիա