2023-05-12 12:03
Լրատվական գործակալություններ
ԱՀ ՊԲ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, Բաքուն ստում է
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի և Քաշաթաղի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ՊՆ-ից։