Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՆՑՆԵԼ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՀԱՐՁԱԿՄԱՆ։ ԳՈՐԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է
Պատերազմում միայն պաշտպանվելը չի կարող հաղթանակ բերել. վկա՝ 2020 թ. նոյեմբերի 9-ը։ Չի կարելի նախաձեռնությունը մշտապես թողնել թշնամու ձեռքում։
Որքան էլ ուժերն անհավասար թվան՝ պարտադիր պետք է ծրագրել և իրականացնել նաև ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ՝ հարձակողական ու հակահարձակողական գործողություններ։ Համաշխարհային ռազմական պատմությունը, ներառյալ հայոց հին, միջնադարյան, նոր ու նորագույն ռազմական պատմությունը այդ առթիվ բազմաթիվ ուսանելի օրինակներ են տվել։
Մնում է գործը հանձնել կարող զորավարներին։ Այս գիշեր իսկ գեներալ Գրիգորի Խաչատուրովին նշանակեք ճակատի կարևոր հատվածներից մեկի հրամանատար։ Սա ընդամենը մեկն է այն հրատապ քայլերից, որոնք կարող են կտրուկ բարձրացնել ազգի դիմադրական ոգին ու նպաստել համազգային համախմբանը։
Շուտով Ադրբեջանը կարող է անցնել լայնածավալ հարձակման։ Գործելու ժամանակն է։
Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ, ֆեյսբուքյան էջ