Պեսկով․ Ռուսաստանը արժևորում է Թուրքիայի ինքնիշխան դիրքորոշումը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով թուրքական ընդդիմության՝ հանրապետությունում նախագահի ընտրություններին չմիջամտելու Ռուսաստանին ուղղված կոչը, ասել է, որ Մոսկվան թանկ է գնահատում Անկարայի հետ հարաբերությունները։
«Մենք շատ թանկ ենք գնահատում մեր երկկողմ հարաբերությունները Թուրքիայի Հանրապետության հետ, որովհետև Թուրքիայի Հանրապետությունը մինչ այժմ շատ պատասխանատու սուվերեն և խելամիտ դիրքորոշում է որդեգրել տարածաշրջանային և միջազգային մի ամբողջ շարք խնդիրների հարցում, որոնց մենք բախվում ենք»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ այդ դիրքորոշումը համապատասխանում է Ռուսաստանի իշխանությունների շահերին։
Պեսկովը հավաստիացրել է, որ Ռուսաստանը, որը բարձր է գնահատում երկկողմ հարաբերությունները, առավել ևս որևէ միջոց չի ձեռնարկի Թուրքիայի հանդեպ։
News.am