2023-05-12 16:44
Լրատվական գործակալություններ
Վատիկանում հաստատել են Հռոմի Պապի և Զելենսկու հանդիպումը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 13-ին կայցելի Վատիկան և կհանդիպի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Սուրբ Աթոռում իր աղբյուրը:
Աղբյուրի խոսքով՝ այցի մասին տեղեկություններ չեն հրապարակվում՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Բացի այդ, դեռևս չի ձևավորվել նաև Հռոմի պապի առաջիկա շաբաթ օրվա գործերի ամենօրյա ծրագիրը։
Նախօրեին հայտնի է դարձել, որ Զելենսկին մոտ ժամանակներս կարող է կարճատև այց կատարել Հռոմ՝ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ հանդիպելու համար։ Այնուհետև իտալական ANSA գործակալությունը հայտնել է Ուկրաինայի նախագահի և Հռոմի Պապի հավանական հանդիպման մասին:
News.am