Էրդողանը դեռ չի հավաքել աառաջին փուլում հաղթելու անհրաժեշտ ձայները
Տեղական ժամանակով 00։36-ի դրությամբ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարողանում առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ ձայների 50%-ը հավաքել։
Ինչպես տեղեկացնում է TRT Haber-ը, վերջին տվյալներով բացվել է քվեատուփերի 94,2%-ը։
Էրդողանը ստացել է ընտրողների ձայների 49,59%-ը, նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն 44,67%-ը, Սինան Օհանը 5, 28%-ը, իսկ իր թեկնածությունը հանած Մուհարեմ Ինջեն՝ 0,45%-ը։
Եթե նրանցից ոչ մեկը չհավաքի ձայների 50 տոկոսը, կանցկացվի քվեարկության երկրորդ փուլը, որը տեղի կունենա մայիսի 28-ին։
Նախագահական և խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում անցկացվեցին մայիսի 14-ին։ Նախագահական մրցավազքին մասնակցում էր երեք թեկնածու․ Թուրքիայի գործող նախագահ, 69-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Հանրապետական դաշինքնի թեկնածուն, 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն՝ ընդդիմադիր Ժողովրդական դաշինքի միասնական թեկնածուն և 55-ամյա Սինան Օհանը՝ Ata դաշինքից։ Չորրորդ թեկնածուն՝ Memleket կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն, իր թեկնածությունը հանել էր հինգշաբթի։
News.am