Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ․ ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐ, ՈՐՈՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Ադրբեջանի գործողությունները բնավ նպատակ չունեն Արցախի հարցը վերջնականապես փակելու, որովհետև Ալիևը ամեն առիթով հայտարարում է, որ Արցախի հարց գոյություն չունի, այսիինքն այն, ինչ որ հիմա կատարվում է դրանք առավելապաշտ են և վերաբերում են Հայաստանի սուվերեն տարածքի դեմ: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցություն քարտուղար Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով սպասելիքներին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից։

«Երբ զուգահեռներ ենք տանում, մենք այսօր չենք կարողանում շահագործել Կաշենի հանքը, Հայաստանում մոտ մեկ ամիս է փակ է Սոթքի հանքը: Այսինքն՝ նույն բան է կատարվում, ուղղակի Հայաստանն ավելի մեծ է և դա այդքան ակնհայտ չէ մեր ժողովրդի համար: Որևէ լավ բանի չենք կարող սպասել այլևս, կարող ենք սպասել արագ համաձայնություն երկու ղեկավարների միջև, որնբ իրենց կեղծ խաղաղության օրակարգին է վերեբերելու, ինչը Հայաստանի և Արցախի համար ուղեկցվելու է հերթական զիջումներով նման ղեկավարի պարագայում,իսկ Ադրբեջանի պարագայում հաղթանակով»,-ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ ղեկավարնեըը բանավոր պայմանավորվածությունների արդեն եկել են և ամեն րոպե կարելի է սպասել պայմանագրի կնքման. «Այո, պայմանագրի կնքման ժամկետներից մեկը կարող է լինել հենց հունիսի 1-ը և Ադրբեջանի մեծացող ագրեսիան Հայաստանի նկատմամբ ևս դրա վառ ապացույցներից մեկն է, որ այդ պայմանագիրն ավելի արագ կնքվի: Իսկ Արցախի հարցն այնտեղ ընդհանրապես չի քննարկվում, իրենք դիտարկում են զուտ մեր իրավունքների առումով, այսինքն այնպես, ինչպես ադրբեջանցիներն են դիտարկում, որպես էթնիկ փոքրամասնություններ Ադրբեջանում: Հայաստանի իշխանությունները հասկանալով, որ որևէ երաշխիք Ադրբեջանի կողմից չի կարող գործել, սակայն նրանք այս հարցը փակելու համար ուզում են ինչ-որ երաշխիք լսել կամ ստորագրել տան և դրանով իրենց գործողությունները ավարտել, իսկ մինչ այդ Արցախը որպես մանրադրամ օգտագործելով այս խաղը ավարտելու համար»,- ասաց նա:

Հակոբյանը անդրադառնալով Արցախում ներքաղաքական կյանքին, ասաց, որ Արցախում փրկության ճակատ է ձևավորվել, գործողությունների պլան է մշակվել, որի մասին շուտով կհայտարարվի: Սակայն, պատգամավորի խոսքով, կան նաև այլ դերակատարներ, որոնք չեն միացել այս ճակատին:

«Ռուբեն Վարդանյանը այս ծրագիրը ներկայացրել է և նախագահին և այլ քաղաքական ուժերին, ցավոք սրտի, կան քաղաքական ուժեր, որոնք համարում են, որ իրենք ի զորու են մենակ, իրենց սեփական քաղաքականությունը խաղալով ինչ-որ հարց լուծել: Ցավոք սրտի, այս ինտրիգների մեջ դերակատարություն ունի Արցախի նախագահը, որը, որպեսի ինչ-որ ճակատում չհայտնվի, երկու կողմի հետ էլ խաղում է և դրանով վտանգավոր իրավիճակ ստեղծելով Արցախում, որովհետև սթափ ուժերը և ինտիլիգենտ խավը չկան այն օրակարգում, ինչ առաջարկում է Սամվել Բաբայանը կամ առաջարկում են այլ քաղաքական ուժեր, որոնք ակնհայտորեն սպասարկում են Հայաստանի իշխանություններին: Մենք դրա անունը դրել ենք «Նիկոլ-2» արար Արցախում, որի նպատակն է շեղել ժողովրդին և բոլորին ու հիմնական համախմբումից պառակտման տանել»,-ասաց նա:

Նա նշեց, որ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի երկուշաբթի օրվա հանրահավաքը իշխանության թուլության արդյունք է և այդ ուժերի քայլերը պետք է զսպեին իշխանությունները. «Սա նշանակում է, որ կան ուժեր, որոնք գործում են հանուն փրկության ճակատի դեմ և փաստում է, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացված է Արցախում ի դեմս մի քանի ուժերի, որոնք կարողացել են գրավել բարձր պաշտոններ իշխանության մեջ կամ հավակնում են գրավել»:

Պատգամավորը նշեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կհայտարարվի փրկության ճակատի մասին, հետագա գործողությունների մասին:

Նշենք, որ այսօր «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանն հանրահավաք է հրավիրել Ստեփանակերտի հրապարակում։

News.am