Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՈՐՔԱՆՈ՞Վ Է ՆՈՐՄԱԼ ՌԴ-ԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՀԱՄԱՐԵԼ, ԲԱՅՑ ՌԴ-ԻՑ ԱԿՆԿԱԼԵԼ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Որքանո՞վ է նորմալ Արևմուտքի ու Ալիևի հետ «խաղեր տալ», ՌԴ-ին սպառնալիք համարել, Հայաստան ԵՄ դիտորդներ բերել, բայց ՌԴ-ից ակնկալել սպառազինություն։

Փաշինյանի ռեժիմը շարունակում է թրքա-սորոսական հակաքարոզչությունը ՀՀ պետական շահերի ու ՌԴ-ի դեմ։

Հիմա էլ ԱԳ փոխնախարարին են լիազորել հակառուսական հերթական դոզան սրսկել ու ասել ,որ ռուսական սպառազինությունը դեռ Հայաստան չի հասել։

Նախ, ռուսական սպառազինությունից հենց Նիկոլն է հրաժարվել, երբ ՀԱՊԿ գագաթնաժողովում մերժեց ռազմատեխնիկական օժանդակության ստացման հարցը։

Նույն Նիկոլն է հրաժարվել ՀԱՊԿ զորավարժություններից, որը ենթադրում էր նաև ռազմական տեխնիկայի աջակցություն։

Ավելին. Նիկոլն է ՌԴ ռազմական ներկայությունը սպառնալիք համարել։

Ես մի բան չեմ հասկանում. սրանք անուղե՞ղ են, թե՞՝ անկարող։

ՌԴ-ին սպառնալիք են համարում,ԵՄ դիտորդներին բերում են Հայաստան,Արևմուտքի ու Ալիևի հետ ՌԴ-ն ուզում են տարածաշրջանից հանել ու դեռ ակնկալու՞մ են,որ ՌԴ-ն սպառազինություն տրամադրի։

Սպառազինություն տա,որ ի՞նչ անեք. նվիրե՞ք Ալիևին,որ ցուցադրի Բաքվի պարադին։

Հիմա ասե՞մ, կասեն էլի նախկիններին հիշեց։

Նույն ՌԴ-ն նախկինում մեզ անվճար 50 հազար տոննա զենք ու զինամթերք է նվիրել, «Իսկանդեր» է մատչելի գնով տվել,իսկ դուք փողը ձեռքներդ զենք չեք կարողանում գնել։

Ու այսքանից հետո մնացել եք,որ ի՞նչ անեք»,- գրել է Շարմազանովը։

Verelq.am