2023-05-17 09:12
Լրատվական գործակալություններ
Պարգևատրվել է հայտնի սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը պարգևատրել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ՌԴ դեսպանության մամուլի ծառայությունը։
Դեսպանը նրան հանձնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամի դիպլոմ և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կրծքանշան։
Կոպիրկինն ընդգծել է Գևորգ Պողոսյանի նշանակալի ներդրումը հասարակական գիտությունների զարգացման և ռուս-հայկական համագործակցության գործում:
Sputnik Արմենիա