Հունաստանը բողոք է ներկայացրել Le Monde-ին՝ Հունաստանի կղզիներով Թուրքիայի քարտեզի հրապարակման առիթով
Հունաստանը բողոք է ներկայացրել ֆրանսիական Le Monde թերթի դեմ այն բանից հետո, երբ այն հրապարակել է Թուրքիայի ընտրությունների արդյունքների քարտեզը, որտեղ մի շարք հունական կղզիներ ներառվել են որպես թուրքական տարածք, գրում է Politico-ն։
Երկուշաբթի Le Monde-ի անգլերեն տարբերակում հայտնված քարտեզի վրա հունական Քիոս, Սամոս, Իկարիա, Կոս, Իոս, Ամորգոս և Հռոդոս կղզիները նշված են որպես կղզիներ, որոնք կիրակի օրը կայացած ընտրություններում քվեարկել են Թուրքիայի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին։
Ըստ Հունաստանի ԱԳՆ երկու պաշտոնյաների՝ Փարիզում Հունաստանի դեսպան Դիմիտրիոս Զևելակիսը նամակ է գրել թերթի հրատարակիչներին՝ կոչ անելով հեռացնել քարտեզը, որտեղ որպես աղբյուր նշված է թուրքական պետական Anadolu գործակալությունը:
Այդ ժամանակվանից Le Monde-ը հեռացրել է քարտեզն իր կայքից:
Չնայած այն բանին, որ Հունաստանն ու Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցներ են, երկրները տասնամյակներ շարունակ թշնամության մեջ են՝ մի շարք երկկողմ վեճերի պատճառով, այդ թվում՝ ծովային սահմանների, Կիպրոսի և իրենց մայրցամաքային շելֆի նկատմամբ Թուրքիայի չհիմնավորված հավակնությունների շուրջ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունների առաջին փուլն անցկացվել է մայիսի 14-ին։ Երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին։
News.am