Աննա Մկրտչյան․ Արցախը Նիկոլի համար գոյություն չունի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Միայն դավաճան Նիկոլը կարող էր Շառլ Միշելին դարձնել իբր Հայաստանի հարցերը լուծող միջնորդ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

 

«Երևի թե ավելորդ է ասել, որ Նիկոլի հանդիպումներում Արցախի մասին խոսք չի լինում, Արցախը Նիկոլի համար գոյություն չունի և Հայաստանի մասին էլ խոսքը գնում է միայն այն շրջանակներում, որով որ Նիկոլը իր վաղվա օրը պատկերացնում է»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ 2021 թվականի դեկտեմբերին եռակողմ հանդիպման արդյունքներով երկու երկրների Պնախարարներին տրվեցին հեռախոսհամարներ, որոնցով պետք է միմյանց հետ կապվեին, սակայն խաղաղության փոխարեն նոր ագրեսիա տեղի ունեցավ:

«Վերջին նոտան մայիսի 14-ին էր, երբ Նիկոլը Ադրբեջանի ավելի քան 86 հազար քառակուսի կիլոմետրը ճանաչելու խոստում տվեց: Վերջինս իրավունք տվեց Ադրբեջանին մեր պատմական հողերի վրա, խախտելով հայկական պետությունների սահմանադրությունը, կառուցել իրենց թուրքական պետությունը: Ու մենակ դավաճան Նիկոլը կարող էր աշխարհում առկա հարցերից գեթ մեկի լուծման հետ կապ չունեցող Շառլ Միշելին դարձներ իբր Հայաստանի հարցերը լուծող միջնորդ, բայց դե իրականությունն այն է, որ Շառլ Միշելը պետք է լուծի միայն Նիկոլի իշխանության հարցը»,- ասաց նա:

News.am