2023-05-17 09:27
Լրատվական գործակալություններ
ԱՀ ԱԳ նախարար․ Եվրոպան չպետք է մոռանար Արցախի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրոպան չպետք է մոռանար Արցախում շրջափակված հայերին: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը, նշել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը:
Նրա խոսքով՝ կան արժեքներ, որոնք Եվրոպան քարոզում է, սակայն ոչինչ չի անում Արցախում այդ նույն արժեքների պաշտպանության համար:
Իսկ Արցախի ժողովրդի մի շարք իրավունքներ ոչ թե պարզապես բարեմաղթանք են, այլ 1990-ականներից մեկնարկած բանակցային գործընթացի տարբեր հատվածներում ամրագրված կետեր:
News.am