«Ժողովուրդ»․ ՔՊ-Ն ԳՆՈՒՄ Է ԻՐ ՍԻՐԵԼԻ ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆ ՀԱՐԵՎԱՆ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի Սայաթ-Նովա փողոցում գտնվող կենտրոնական գրասենյակը տեղափոխվելու է Հանրապետության փողոց: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Թերթի հետ զրույցում ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտնել է, որ այս պահին վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ուստի հայտնի չէ, թե երբ կտեղափոխվեն:

«Ի դեպ, Հանրապետության փողոցի վրա է գտնվում նաև ՀՅԴ կենտրոնական գրասենյակը, որից մի փոքր այն կողմն էլ ՀՀԿ գրասենյակն է: Ստացվում է՝ ՔՊ-ն գալիս է իր սիրելի նախկիններին հարևան»,– գրում է թերթը։

Sputnik Արմենիա