Դավիթ Գալստյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի որոշմամբ՝ մեկ ամսով երկարաձգվեց արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահ, զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանի` «Պատրոն Դավոյաի» կալանավորման ժամկետը։

Տեղեկությոնը հայտնում են Դատական իշխանությունից։

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 7-ին, ժամը 16։00-ին։

Նշենք, որ ԱԱԾ-Ն նրան կրկին կալանավորել էր հունվարին ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում: Դավիթ Գալստյանը մեղադրյալի կարգավիճակ ունի նաև ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի քրեական վարույթի շրջանակներում՝ անպիտան հրթիռների գործով, որն արդեն քննվում է Հակակոռուպցիոն դատարանում:

Sputnik Արմենիա