2023-05-17 15:40
Սեփ․Տեղ․
0
Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՆԻԿՈԼԻ ԵԼՈՒՅԹԸ ՌԵՅԿՅԱՎԻԿՈՒՄ ԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ ԷՐ՝ ԱՐՑԱԽԻ ՄԱՍՈՎ, ԵՎ ՀԻՄԱՐ
Նիկոլի ելույթը Ռեյկյավիկում դավաճանական էր՝ Արցախի մասով, և հիմար՝ «ժողովրդավարության» դրոշակով։
Հետևողականորեն կրկնվող սխալները սխալ չեն, այլ հակահայ նպատակային ծրագիր։
Նիկոլն այս անգամ իր, այլ ոչ թե Միշելի շուրթերով Ադրբեջանին վերագրեց 86 600 ք կմ տարածք, այսինքն՝ Արցախը բռնակցեց Ադրբեջանին։
Ի դեպ, նախանձեցի Ալբանիային, անկախ խոսույթի հիմնավորվածությունից Կոսովոյի համար միջոցառման ընթացքում կազմակերպված դիվանագիտական հարձակման համար։
Չեմ ուզում խորանալ, թե նորմալ հայ ղեկավարը ինչ պիտի ասեր Իսլանդիայում. ագրեսորին պատժելու, ինքնորոշման իրավունքի, ռազմագերիների և այլ հարցերի մասին։
Նիկոլը այլևս անգամ «կռուտիտների» կարիք չի զգում։
Վա բանկ լկտի է, վա բանկ՝ դավաճան, վա բանկ՝ հաբրգած։
Որովհետև անպատիժ է։ Դե՞ռ…
Արմեն Աշոտյան, ֆեյսբուքյան էջ