Տասմագամբետով․ ՀԱՊԿ-ն ուշադրություն է հատկացնում կազմակերպության երկրների ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը
Տարածաշրջանային անվտանգության ընթացիկ սպառնալիքների համատեքստում ՀԱՊԿ-ում հատուկ ուշադրություն են հատկացնում կազմակերպության մասնակից պետությունների արդյունաբերության պաշտպանական ճյուղերի զարգացմանը։ Այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը Մինսկում սպառազինությունների և ռազմական տեխնիկայի MILEX-2023 միջազգային ցուցահանդեսի բացմանը։
«Միջազգային և տարածաշրջանային առկա մարտահրավերների և սպառնալիքների պայմաններում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը հատուկ ուշադրություն է դարձնում կազմակերպության մասնակից պետությունների արդյունաբերության պաշտպանական ճյուղերի զարգացմանը, սպառազինությունների արդիական նմուշների ստեղծմանն ու արտադրմանը՝ ՀԱՊԿ Հավաքական ուժերին՝ որպես հավաքական անվտանգության ապահովման կարևոր տարրերից մեկին, զինելու համար»,- ասել է Տասմագամբետովը։
Նրա խոսքով՝ այս խնդրի լուծմանը շատ բանով նպաստում է ՀԱՊԿ երկրներում սպառազինությունների ցուցահանդեսների կազմակերպումը։
News.am