Աշոտ Փաշինյանի հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին. նախաձեռնվել է քրեական վարույթ

Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը քիչ առաջ փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Դրա հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (անձի կամ նրա մերձավոր ազգականի առևանգումը, որը կապված է այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ)։

Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Sputnik Արմենիա