Զոհվածների ծնողների փաստաբանները և որոշ պատգամավորներ ոստիկանության Շենգավիթի բաժնում են

Աշոտ Փաշինյանի գործով բերման ենթարկված ծնողների փաստաբաններին և ընդդիմադիր պատգամավորներին թույլ տվեցին մուտք գործել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ գտնվում են 44-օրյա պատերազմում զոհվածների մի քանի ծնողներ։

Քիչ առաջ նրանց` 3 ծնողի, ոստիկանները բերման են ենթարկել Շենգավիթի բաժին։

Նշենք, որ որոշ ժամանակ ոստիկաններն արգելում էին փաստաբաններին ներս մտնել։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, որը նույնպես չէր կարողանում ներս մտնել, ընդգծեց` սա օրենքի խախտում է։

Sputnik Արմենիա