Արևմուտքն ուզում է չեղարկել ՌԴ-ի ներդրումը. Զախարովան՝ Երևան-Բաքու բանակցությունների մասին

ՌԴ չի տեսնում հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման գործընթացում արևմտյան միջնորդության դրական արդյունքները։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ըստ նրա` Արևմուտքը միայն օրակարգը ընդհատելու և ՌԴ ձեռքբերումները իրեն վերագրելու ցանկություն ունի։

«Առայժմ մենք խանդի հասնող ինչ-որ չարություն ենք տեսնում»,– ասաց նա։

Զախարովան համոզված է, որ Արևմուտքը չի հիշատակում կարգավորման հիմնարար փաստաթղթերի մասին, քանի որ դրանք մշակվել և սկսել են իրականացվել, արդյունքներ տալ Մոսկվայի միջնորդությամբ։

«Հենց դա էլ Արևմուտքի միջնորդությունը դարձնում է ոչ թե միջնորդություն, այլ ապակառուցողական մի բան։ Նրանց ջանքերի կառուցողականությունն ու իրական արդյունքները չկան։ Դրա համար էլ նրանք չեն էլ ուզում հիշատակել այն, ինչը մշակվել է Մոսկվայի աջակցությամբ»,– հայտարարեց նա։

Նա հավելեց, որ ռուսական կողմը կգնահատի Արևմուտքի այն քայլերը, որոնք արդյունք կտան, բայց հավելեց, որ այս պահին գնահատելու ոչինչ չկա։

Sputnik Արմենիա