2023-05-17 19:50
Լրատվական գործակալություններ
ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական կրակոցներից վնասված շտապօգնության մեքենայի լուսանկարները
ՀՀ պաշտպանության նախարարությունը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է Սոթքում ադրբեջանական կրակոցների տակ հայտնված շտապօգնության մեքենան։
«Կից լուսանկարներում շտապօգնության մեքենան է, որի ուղղությամբ այսօրկրակ է բացել Ադրբեջանի ԶՈւ-ն»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` մայիսի 17-ին` ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող։
Ըստ ՀՀ ՊՆ–ի` այնուհետև Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաև բուժակը:
Sputnik Արմենիա