Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱՐԿՈՏԻԿՆԵՐԻ ՄԵԾ ԷՊԻԴԵՄԻԱ Է

«Մենք բոլորս գիտենք, որ Հայաստանում նարկոտիկների մեծ էպիդեմիա է։ Արդեն նարկոտիկները տարածվում են դպրոցներում, համալսարաններում, անչափահասների, ուսանողների շրջանում»,- ԱԱԾ դիմաց «Հայաստանի նարկոմաֆիան» թեմայով հրավիրված ասուլիսում ասաց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոտկոր Արթուր Խաչիկյանը։

Նրա խոսքով, սա մեծ աղետ է, որը կարող է բերել մեր ազգի վախճանին. երիտասարդությանը ոչնչացնում են, հասարակությանը թմրեցնում են բառացիորեն։

«Գիտեմ, որ որոշ գործողություններ ձեռնարկվում են, որոշ պայքար գնում է իրավապահների կողմից, բայց, իհարկե, դա պետք է ինտենսիվ լինի, լինեն կտրուկ քայլեր»,- ասաց Արթուր Խաչիկյանը։

Ըստ նրա, որոշ մարդիկ, որոշ հասարակություններ լիբերալիզմը հասկանում են մի աշխարհ, որտեղ ամեն ինչը հիմնված է հաճույքի վրա, գնում է դեպի խաղաղամոլություն, թմրամոլություն։

«Այդ ճանապարհով գնում ենք նաև մենք։ Մեր հարևան Վրաստանում նարկոտիկների սարսափելի էպիդեմիա է։ Մեզ մոտ էլ, ըստ պաշտոնական թվերի, 95 տոկոսով աճել է նարկոտիկների օգտագործումը։ 1500-3000 տարբեր թելեգրամ ալիքներ կան, որտեղ վաճառվում են նարկոտիկներ»,- ասաց Ա. Խաչիկյանը։

Panorama.am