ՀԱՊԿ-ն հաստատել է Հայաստանին օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը
ՀԱՊԿ-ն վերահաստատում է Երևանին հնարավոր աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը՝ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելություն ուղարկելու միջոցով: Այս մասին հինգշաբթի Մինսկում ընթացող ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կրկին, ինչպես և հայտարարվել էր Հավաքական անվտանգության խորհրդի անցած տարվա նոյեմբերին կայացած նստաշրջանում, վերահաստատում ենք Երևանին հնարավոր օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը ինչպես ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու, այնպես Էլ ռազմատեխնիկական աջակցության, սահմանապահների ուսուցման և նրանց ժամանակակից տեխնիկական միջոցներով զինելու միջոցով»,-ասել է նա։
Տասմագամբետովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմամյա հակասությունների հետևանքով առաջացած լարվածությունը Հարավային Կովկասում պահպանվում է, արձանագրվում են զինված բախումների բռնկումներ: «Անշուշտ, ողջունում ենք հակամարտող կողմերի ջանքերը՝ ուղղված համապարփակ խաղաղ համաձայնագրի կնքմանը»,-հավելել է նա։
News.am