ԿԽՄԿ-ն Արցախ է տեղափոխել դեղորայք և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Լաչինի միջանցքով այսօր Արցախ է տեղափոխել դեղորայք և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ` նախատեսված տեղական բուժհաստատությունների համար։

Այս մասին «Sputnik Արմենիա»-ին ասել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։