2023-05-19 15:50
Լրատվական գործակալություններ
Ծնողները բացեցին Արշակունյաց պողոտան, բայց հայտարարեցին, որ պայքարը շարունակվում է
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Հակոբյանին աջակցելու նպատակով Արշակունյաց պողոտան փակած ծնողները որոշեցին բացել այն ու չխոչընդոտել երթևեկությունը։
Հայտնել ենք, որ Գայանե Հակոբյանը ձերբակալվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի առևանգման գործով։
Զոհվածների ծնողները հայտարարեցին, որ շարունակում են իրենց պայքարը, բայց դատարանի շենքի դիմաց։
Sputnik Արմենիա