ՌԴ խաղաղապահները 241,1 տ մարդասիրական օգնություն են հասցրել Լեռնային Ղարաբաղ

ՌԴ խաղաղապահ զորախմբի ավտոմոբիլային տրանսպորտով Ստեփանակերտ է հասցվել 241,1 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Մենք միասնական ենք» հիմնադրամի հետ խաղաղապահները սննդի փաթեթներ են բաժանել Մարտակերտի դպրոցներում և մանկապարտեզներում։

Նշվում է, որ Ստեփանակերտից Գորիս և հակառակ ուղղությամբ ուղեկցել են շտապօգնության երեք մեքենա՝ հիվանդներով։

Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Sputnik Արմենիա