Ընթանում է Արարատ Միրզոյանի և Լեո Դոքերթիի առանձնազրույցը

ՀՀ ԱԳՆ-ում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի առանձնազրույցը։ Այս մասին տեղեկանում են ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջից։

Նշվում է, որ առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 22-23-ն այցով Հայաստանի Հանրապետությունում կգտնվի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին։

Sputnik Արմենիա