Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ ԲՌՆԱԲԱՐՈՒՄ Է ՄԻ ՈՂՋ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԽԱՂԱՂ ԱՊԱԳԱՆ

Հազարավոր ոստիկաններով պաշտպանված կապիտուլյանտը բռնաբարում է մի ողջ ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ ապագան:

Ինքը հիմա լիովին պաշտպանված է, իսկ հայ ժողովուրդը` անպաշտպան:

Ոստիկանները բարեխղճորեն պաշտպանում են մի ասուլիս, որտեղ ասուլիս տվողն ասում է, որ նույն ոստիկանի ընտանիքի անդամները վաղը լինելու են անպաշտպան ու անհայրենիք:

16%-ոց կասկածելի վարկանիշ ունեցողը հանգիստ խոսում է իր «ղեկավարած» երկրի տարածքները հանձնելու պատրաստակամության մասին: Սա չլսված պատմություն է, մղձավանջ:

Լավ, ասենք թե մյուս կուսակցությունների վարկանիշը ցածր է, բա հայրենիքի նկատմամբ անտարբերության մակարդակն ինչու՞ է այսքան բարձր:

Արցախը և Հայաստանի մի շարք տարածքներ հայ ժողովրդի զրահաբաճկոնն են, որոնք` դրա ազատագրման ու պաշտպանության հետ կապ չունեցող մեկը հանձնում է թշնամուն: Դրանք ժամանակին ազատագրվել են, որպեսզի հայ ժողովուրդն իր հայրենիքում ապրի խաղաղ ու ապահով:

Իրենց Հայրենիքի տարածքները հանձնելու մասին պատասխանները լսելուց հետո, լրագրողը հանգիստ ոճով անցնում է աղբավայրի թեմային: Սա է նաև այսօրվա հասարակության որոշ մասի պատկերը: Դրա համար էլ պետություն կառուցած, պահած և իր ժողովրդին պաշտպանած ազգային կուսակցությունների վարկանիշը մնում է ցածր:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ