2023-05-22 16:24
Լրատվական գործակալություններ
Պեսկով․ Մոսկվան պատրաստ է շարունակել երկխոսությունը Երևանի հետ ՀԱՊԿ-ի հարցով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ինչ պայմանների դեպքում Երևանը կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի հայտարարությանը, մենք կշարունակենք երկխոսությունը մեր հայ ընկերների հետ, կխոսենք նրանց հետ ՀԱՊԿ-ի գործունեությունում մեր հետագա համատեղ մասնակցության թեմայով»,- ասել է նա։
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ն կազմակերպություն է, որը անդամ երկրների շրջանում ունի իր հեղինակությունը, որը նախկինում ցուցադրել է իր արդյունավետությունը տարբեր իրավիճակներում։ Նա նաև կառույցն անվանել է կազմակերպություն, որն ունի հետագա զարգացման լուրջ ներուժ։
News.am