NEWS.am-ն իր հարցի իրավունքը փոխանցեց զոհվածների ծնողներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ NEWS.am-ի լրագրողը իր հարցի իրավունքը զիջեց կառավարության դիմաց նստացույց հայտարարած զոհված զինծառայողների ծնողներին և միացրեց ձայնագրիչը և հնչեցրեց նրնց երկու հարցերը:

Զոհված զինծառայողների ծնողները ունեին երկու հարց. «Երկու հարց ունենք Նիկոլ Փաշինյանին. Առաջինը վերաբերում է այս պահին կալանավորված Գայանե Հակոբյանին. Ի՞նչ էիք զգում, երբ հրահանգում էիք կալանավորել մորը, որի զավակը զոհվեց ձեր ապիկար և դավաճանական քաղաքականության արդյունքում, և որը ի տարբերություն ձեր որդի Աշոտիկի, այսօր քաղաքում հանգիստ շրջելու փոխարեն ննջում է Եռաբլուրում:

Երկրորդը. ժամանակին դուք հայտարարեցիք՝ Արցախը Հայաստան է ու վերջ: Ձեր իշխանությունը մեր որդիներին զորակոչեց բանակ և տարավ ձեր նշած Հայաստան Արցախը պաշտպանելու, 44-օրյա պատերազմին մեր տղաները զոհվեցին: Այժմ դուք ձեր դեմքին նույն հպարտ արտահայտությամբ հայտարարում եք, որ Արցախը Ադրբեջան է, պարզապես նախկիններն էին խաբել և այդ մասին չէին ասում: Եթե Արցախն Ադրբեջան էր, ինչու մեր որդիներին տարաք և սպանեցիք Ադրբեջանում: Դուք տարաք և ոչ թե նախկինները»:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյնը միայն ասաց. «Հայաստանի ԶՈՒ և ԼՂ հարաբերությունների վերաբերյալ ես որևէ այլ որոշում չեմ կայացրել, բոլոր որոշումները կայացված են եղել շատ ավելի վաղուց: Իմ որդին որպես կամավոր ծառայել է նաև ԼՂ-ում: Մնացած հարցերին ես արդեն պատասխանել եմ ի պատասխան լրագրողների հարցերի»: