Դավիթ ԲԱԲԱՅԱՆ․ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ՄԻԱՅՆԱԿ ՉԵՆ ՄՆԱԼՈՒ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԱՍՏԾՈ ՊԱՏԺԻ ԱՌՋԵՎ

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը Alpha News-ի խնդրանքով մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին, որի համաձայն՝ նա փաստացի Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում ու խոսել Արցախի ժողովրդի իրավունքների մասին արդեն Ադրբեջանի կազմում.

Ադրբեջանի կազմում խոսել արցախցիների իրավունքների մասին նույնն է, ինչ համակենտրոնացման ճամբարի մարդկանց իրավունքների մասին խոսես Նացիստական Գերմանիայում

«Ադրբեջանի կազմում խոսել արցախցիների իրավունքների մասին նույնն է, ինչ համակենտրոնացման ճամբարի մարդկանց իրավունքների մասին խոսես Նացիստական Գերմանիայում»,– ասել է Բաբայանը և նշել, որ սպասում է արդեն Հայաստանի հասարակության արձագանքին՝ հորդորելով Հայաստանի ներքին քաղաքական հարցերը չխառնել Արցախի հետ.

«Հիմա մնում է իմանանաք՝ հայ հասարակությունը ի՞նչ էմտածում կամ առհասարակ գոյություն ունի՞ հայ հասարակություն, թե՞ ոչ. Արցախի հետ ամեն ի՞նչ պարզ է՝ կա՛մ զոհվելու ենք, կա՛մ տղամարդավարի դուրս ենք գալու… Չգիտեմ՝ ինչ է լինելու մեր վերջը : Շատ շուտ պետք է իմանանք, որ մենք մեր գլխի ճարը տեսնենք և ավելի մեծ հույսեր չկապենք»,– մտահոգություն է հայտնել Դավիթ Բաբայանը և ընդգծել, որճշմարտությունը որքան էլ ծանր լինի՝ շատ ավելի գերադասելի է ստից. «Սա արդեն արցախցիների հարցը չէ, սա Հայաստանի հարցն է. Հայաստանն է միայնակ մնալու Աստծո պատժի առջև»,– եզրափակել է ԱՀ նախագահի խորհրդականը:

AlphaNews.am