2023-05-23 10:02
Լրատվական գործակալություններ
0
«ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ»․ ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՀՍՏԱԿՈՐԵՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ԴԵ-ՖԱԿՏՈ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՉ ԼԵԳԻՏԻՄ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ
«Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ չի ճանաչում ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետությունների տարածքային ամբողջականության ու սահմանների վերաբերյալ որևէ հայտարարության և գործողության լեգիտիմությունը, քանի որ դրանք հակասում են հայ ժողովրդի կամքին, Հայաստանի ու հայության ազգային-պետական շահերին և ՀՀ անկախության հռչակագրին, սահմանադրությանն ու օրենսդրությանը։
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հասարակական-քաղաքական բոլոր առողջ ուժերին ու գործիչներին՝ հստակորեն արձանագրելու դե-ֆակտո իշխանությունների քաղաքականության ոչ լեգիտիմ լինելու հանգամանքը և քաղաքական պայքարը ծավալելու այդ մեկնակետից։