Ալեն ՂԵՎՈՆԴՅԱՆ․ ԵԹԵ ՁԵԶ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԴՈՒՔ ԲԱՆ ՉԵՔ ԱՆԻ, ԵԹԵ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿԳՆԱՔ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Իշխանություն ու իրավիճակը փոխելու ողջ ռեսուրսը կա. ռազմավարական, մարտավարական դետալիզացված պլանավորումից մինչև իրացում, որի համար պետք է ընդամենը 5-7 օր առավելագույնը: Այս մասին գրում է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն ու շարունակում.

«Ի դեպ, 50 000 մարդ դրա համար ամենևին պետք չէ, դուք ինքներդ լավ գիտեք:

Փողոցում անգամ մարդ կարող է չլինել, դա արդեն վաղուց անկարևոր է: Մենք հիմա այլ վիճակում ենք:

«50 000-ի փողոց հանել չկարողանալու» հղումը քայլ չանելը լեգիտիմացնելու գործիք է, որն արդեն էլ չի աշխատում: Բոլորն էլ ամեն բան լավ հասկացել են: Մենք՝ շատ վաղուց:

Եթե ձեզ իշխանությունն է հետաքրքիր, դուք բան չեք անի, եթե պետությունը՝ կգնաք մինչև վերջ ու թող մեկը մի բառ արտաբերի էս գրածիս հետ կապված»,- գրել է Ղևոնդյանը:

Verelq.am