Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԴԱՎԱԴԻՐ ՍՐԻԿԱՅԻՆ ՍԱՏԱՐՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՆՐԱ ՀԱՄԱՐ ՈՉ ՈՒՍԱՊԱՐԿ ԵՆ, ՈՉ ԴՈՒԽՈՎ ԳԼԽԱՐԿ, ՈՉ ԷԼ ՍԵԼՖԻԻ ՁՈՂ

Հին Հռոմում սելֆիի ձողիկ չկար։

Բայց կար այս մի փայտիկը, որ կոչվում էր քսիլոսպոնգիում։

Փայտիկն այս, կուլտուրական ասած, անձնական հիգիենայի պարագա էր։ Կարող եք պատկերացնել թե ինչ նպատակներով էին օգտագործում այն հռոմեացիները։

Սա ինչու՞ հիշեցի։

Դավադիր սրիկայի արցախուրաց հայտարարություններին սատարող պատգամավորները նրա համար ոչ ուսապարկ են, ոչ դուխով գլխարկ, ոչ էլ սելֆիի ձող։

Պետության ու ազգի հանդեպ նրա գործած մեղքերից հետո դավաճանն իր պատգամավորներին օգտագործում է նույն նպատակով, ինչ հռոմեացիք՝ քսիլոսպոնգիումը. փորձում է մաքրել սեփական կեղտերը։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ