Դատավոր․ Եվրոպական դատարանում Հայաստանը շատ խիստ քննադատությունների է արժանանում

Հայաստանը Եվրոպական դատարանում շատ խիստ քննադատությունների է արժանանում, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց դատավոր Ելիզավետա Դանիելյանը:

«Եվրոպական դատարանում մեր երկիրը շատ խիստ քննադատությունների է արժանանում դատական քաշքշուկների, ողջամիտ ժամկետների խախտման առումով», - ասաց նա:

Դատավորը նշեց, թե պետք է հաշվի առնել, որ այսօր ողջամիտ ժամկետների հարցը, դատարանների բնականոն գործունեության ապահովման հարցը շատ լուրջ պրոբլեմներ են ՀՀ դատական համակարգի առջև:

Aysor.am