2023-05-24 15:55
Լրատվական գործակալություններ
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը չհայտարարված այցով ժամանել է Կիև։
«Ալեքսեյ Ռեզնիկովը և Բեն Ուոլեսը քննարկել են Մեծ Բրիտանիայում ուկրաինացի զինվորականների պատրաստությունը շարունակելու հարցերը»,-ասվում է նախարարության կայքում։
Ուկրաինայի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ Ուոլեսը հայտարարել է, որ ամեն անգամ գոհունակություն է զգում, երբ այցելում է Կիև և շփվում ուկրաինացի զինվորականների հետ: Իր հերթին, Ռեզնիկովը հայտնել է, որ նախարարները հանդիպել են օդաչուների հետ, որոնք վերապատրաստվել են Մեծ Բրիտանիայում և արդեն կիրառում են Storm Shadow մեծ հեռահարության թևավոր հրթիռները:
News.am