2023-05-24 19:43
Լրատվական գործակալություններ
Փաշինյան․ Գուցե Ստեփանակերտում կասկածով են վերաբերվում Բաքվի պատրաստակամությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի գործընկերներին կոչ է անում համապատասխան պատրաստակամությամբ վերաբերվել Բաքու–Ստեփանակերտ երկխոսության օրակարգին։ Այս մասին նա ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։
«Կարծում եմ` ճիշտ բանաձև է Ստեփանակերտ–Բաքու երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակում, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման վերաբերյալ։ Կարծում եմ` դա ճիշտ ճանապարհ է»,–ասաց Փաշինյանը։
Միևնույն ժամանակ Փաշինյանն ընդգծեց, որ Բաքուն ևս պետք է նման պատրաստակամություն ունենա։
«Որովհետև գուցե Ստեփանակերտում կասկածով են վերաբերվում Բաքվի պատրաստակամությանը, և գուցե դա է պատճառը Արցախի իշխանությունների նման ռեակցիայի»,–ասաց նա։
Sputnik Արմենիա