ԱԺ-ը հայտնել է նոր դատավորների ընտրության գաղտնի քվեարկության արդյունքները

Հայաստանի Ազգային ժողովի մայիսի 25-ի նիստում հայտարարվել են Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերով և Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունները քննող դատավորների ընտրության գաղտնի քվեարության արդյունքները։

Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերով դատավորի թափուր հաստիքին հավակնում էին դատավորներ Կարեն Աղաջանյանը, Լիզա Գրիգորյանը և Կարեն Թումանյանը, իսկ Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունները քննող դատավորի պաշտոնի համար՝ Արմեն Դանիելյանը, Ելիզավետա Դանիելյանը և Արսեն Նիկողոսյանը։

Գաղտնի քվեարկության արդյունքում այս պաշտոններում ընտրվել են դատավորներ Լիզա Գրիգորյանը և Ելիզավետա Դանիելյանը։ Երկու թեկնածուներն էլ ստացել են պատգամավորների միաձայն աջակցությունը՝ յուրաքանչյուրը հավաքելով 67 ձայն։

News.am